Ապտակ Վահրամ Բաղդասարյանին
Տնտեսություն1in.am / Լոռվա մարզպետ Արթուր Նալբանդյանը, ակնհայտորեն արձագանքելով նախօրեին մեր հրապարակմանը, կայքերից մեկին ասել է, թե Վահրամ Բաղդասարյանը չէ՝ ով ուզում է լինի, եթե Արդվիում դեմ են, ուրեմն գյուղում ոսկու հանք չի շահագործվի:
Իհարկե, միայն ողջունելի է մարզպետի նման օպերատիվ արձագանքը, այն էլ՝ նման որակով ու հաստատակամությամբ: Փաստորեն Նալբանդյանը հակադրվել է Վահրամ Բաղդասարյանին ու կանգնել է իր գյուղացու և գյուղապետի թիկունքին: Սակայն սա եզակի դրսևորում է, որովհետև Հայաստանի իշխանությունները, որպես կանոն, թքած ունեն հասարակության վրա և իրենց ամբողջ էությամբ քրեաօլիգարխիկ են՝ սպասարկելով հենց նրա շահերը:
Եթե Լոռվա մարզպետը նման համարձակություն է ցուցաբերել, ապա հիմք ունենք ենթադրելու, որ նրան «վերևից» դուխ են տվել: Շատ հնարավոր է, որ Վահրամ Բաղդասարյանի «հանքային» ախորժակը համաձայնեցված չի եղել իշխանության վերնախավի հետ, և խորհրդարանական մեծամասնության ղեկավարին մի թեթև պատժում են ինքնագործունեության համար:
շարունակությունը՝ կայքում