«Ոհմակը» ցրվեց. սպասվում է դաժան պայքար
ՔաղաքականությունԼրագիր / Նոր Սահմանադրության կապակցությամբ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում ասել էր, թե մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ փոփոխություններ են լինելու: Մարդիկ ասելով նա նկատի ուներ իշխող համակարգին, որն այդպիսով հայտնվել էր նոր իրավիճակում:
Խորհրդարանական կառավարմամբ իշխանությունն ապակենտրոնանում է, փոխվում է ներհամակարգային պայմանագրի բնույթն ու տրամաբանությունը: Ապրիլի 2-ի քվեարկությունը նոր սխեմայի փորձարկումն էր, երբ ընտրական գործընթացն «ապակենտրոնացվեց», դրվեց ներքին մրցակցության վրա ու այդպիսով հավաքվեց ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը:
Նոր իշխանության ձեւավորումը եւս կատարվելու է այդ սխեմայով, որը կարելի էր համարել «ժողովրդավարական»՝ քանի որ հիմնված է ապակենտրոնացման ու մրցակցության վրա, սակայն իր բնույթով լիովին այլ գործընթաց է եւ ուղղված է տնտեսա-քաղաքական փակ համակարգը պահպանելուն:
Ներկայում քննարկվում է 2018-ի վարչապետի խնդիրը, սակայն քանի որ խոսքը փակ հակասահմանադրական համակարգի մասին է, այդ խնդիրը նոր իրավիճակում կորցնում է իր ակտուալությունը: Բանն այն է, որ նոր վարչապետի լիազորությունների հիմքը լինելու է ոչ թե Սահմանադրությունը, այլ ներհամակարգային դասավորությունն ու պայմանավորվածությունները: Եվ այստեղ առաջանում է մեծամասնության վերահսկողության հարցը՝ ոչ թե խորհրդարանում, այլ ՀՀԿ-ում մեծամասնության:
շարունակությունը՝ կայքում