Ինտրիգային առաջարկ
ՔաղաքականությունԵրեկ Հայաստանի Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որը ղեկավարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր։
Ուշագրավ է, որ ի թիվս այլ հարցերի, Անկախության 25-ամյակի հետ կապված՝ առաջարկ է քննարկվել՝ կոչով դիմել ՀՀ երեք նախագահներին այդ օրը միասին հանդես գալու` ի նշան ազգային համերաշխության եւ միասնության։ Դժվար է ասել, կընդունվի՞ այդ առաջարկը, թե՞ ոչ։ Ընդունվելու դեպքում էլ՝ հստակ չէ, ինչպես դրան կարձագանքեն Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Բոլոր դեպքերում հրապարակայնացնել այս առաջարկը եւ այն զետեղել ՀԽ պաշտոնական հաղորդագրության մեջ՝ բավականին ինտրիգային է թվում։
Աղբյուրը՝ «Չորրորդ իշխանություն»