Հայերեն


Վատերի թոփ-հնգյակը

Քաղաքականություն

Հայաստանում շարունակվում է վարչապետաց շաբաթը։ Հովիկ Աբրահամյանն արդեն պատմություն է, այնպես որ, համայն ուշադրություն ենք դարձնելու Կարեն Վ. Կարապետյանին։ 14-րդ վարչապետին։ Թեպետ երեկ նոր վարչապետի (իհարկե, նա դեռ վարչապետի թեկնածու է, բայց որ գրենք վարչապետ, դրանից շատ բան չի փոխվի, Մ.Ղ.) շուրջ չէին հիմնական թեժ քննարկումներն ընթանում։

Շատ ավելի բուռն քննարկումներ են գնում ապագա կառավարության մասին, թե ովքեր տեղ կունենան այնտեղ, իսկ ովքեր` հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ Այդ առումով բավական հետաքրքիր էր երեկ Panarmenian.net-ի անցկացրած հարցումը, թե «Կառավարությունից ում հրաժեշտ կտայիք առանց վարանումների»։ Ընդ որում, բավական խոհեմաբար հայտնելով, որ «Աշխատանքից ազատել բոլորին» տարբերակ չի լինելու, թե չէ մեր ազգի կեսը հաստատ բոլորին կազատեր աշխատանքից` անկախ նրանից, նրանց մեջ նորմալ նախարարներ կա՞ն, թե՞ ոչ։

Ինչպես եւ սպասվում էր, առաջին տեղը զբաղեցրել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Փառք աստծո, գոնե կա մի դեպք, երբ նա առաջին պլանում է հայտնվում։ Թե չէ` կորած է, մոլորված է, ինչ ասես, որ չեն ասում։ Արտգործնախարարին այլեւս չտեսնելու ցանկություն է հայտնել հարցվածների 16,15 տոկոսը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն (15,6) ու տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը (14,9)։ Այս դեպքում, մեր կարծիքով դեր է խաղացել ոչ թե նրանց լավ կամ վատ աշխատանքը, այլ որ երկուսն էլ համարվում են կառավարության ամենաազդեցիկ ու օդիոզ ֆիգուրներից։

Իհարկե, կա նաեւ դավադրության տեսությանը համապատասխանող պահ. մամուլում արդեն հրապարակումներ եղան, որ Կարեն. Վ. Կարապետյանը մտադիր է առաջին հերթին ազատվել այս նախարարներից, հատկապես` Գագիկ Բեգլարյանից։ Եվ` ըստ այդմ, հարցման արդյունքները քիչ մը համապատասխանեցվել են այդ հրապարակումներին։ Բայց սա` զուտ դավադրության տեսության համաձայն։

Այս երկուսից այնքան էլ ետ չեն մնացել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` 12.05% եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Զարմանալի է, որ Հասմիկ Պողոսյանին չուզողների թիվը ավելի մեծ է, քան` Հրանուշ Հակոբյանինը, քանի որ Հասմիկ Պողոսյանը գոնե մեկումեջ բաներ-մաներ է անում ու ասում, իսկ ահա Հրանուշ Հակոբյանը` անիմաստ նախարարությամբ անիմաստ գումարներ է վատնում` պարբերաբար տհաճ պատմությունների մեջ ընկնելով այլմոլորակայինների եւ տիեզերական այլ էակների հետ։

ԴԱՎԱԴՐԱԲԱՐՈ

Սա` հասարակության կողմից «ազատված» նախարարների թոփ հնգյակն էր։ Մնացածների հանդեպ բացասական վերաբերմունքը քիչ է։ «Հետնապահների» շարքում միայն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է առանձնանում` 5,09։ Համարենք, որ Ս. Օհանյանը նույնպես անցել է 5 տոկոսի «շեմը»։

Ու մեկ էլ շատ զարմանալի է, որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հարցվածների ընդամենը 4,66 տոկոսի համար է աշխատանքից ազատվելու թեկնածու։ Երկու բացատրություն ունենք. կամ հարցվածների մեծ մասը Երեւանից չի, չի իմանում, թե ինչ օրն է ընկել մայրաքաղաքը Նարեկ Սարգսյանի օրոք, կամ էլ` նորից պիտի անցնենք դավադրության տեսությանը, ըստ որի Նարեկ Սարգսյանին Երեւանի գլխավոր ճարտարապետ 2011թ. մայիսին նշանակել է հենց... Կարեն Վ. Կարապետյանը` այն ժամանակվա Երեւանի քաղաքապետը։ Դատելով այս հարցման արդյունքներից, Նարեկ Սարգսյանը կպահպանի իր աթոռը։

Իսկ հասարակության համար ամենաընդունելի նախարարը` ըստ հարցման, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է, որին նոր կառավարություն չի ցանկանում տեսնել 0,35 տոկոսը։ Նույնիսկ կարող ենք ասել, թե ովքեր են դեմ քվեարկել. նրանք, ովքեր աչք ունեն ԱԻՆ նախարարի պաշտոնի վրա։ Ուրիշ վարկած չունենք, քանի որ ԱԻՆ-ը մեր ամենալավ, հստակ ու արդյունավետ աշխատող կառույցներից մեկն է։

ԵԶՆ ԸՆԿԱՎ

Մի հետաքրքիր դիտարկում. իշխանամետ գործիչներն արդեն սկսել են Կարեն Վ. Կարապետյանին գովել։ Դա հասկանալի է։ Բայց շատ զարմանալի է, թե ինչպես են դա անում։ Շատ տգեղ բան է ստացվում։ Օրինակ, երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին Aravot.am-ը հարցնում է. թե Կարեն Կարապետյանի գալով նույն մարդիկ, որոնք սովոր են նախկին կոռուպցիոն համակարգում աշխատել, փոխվելո՞ւ են, նույն համակարգում չե՞ն աշխատելու, պատասխանել է. «Նույն Կարեն Կարապետյանի հետ կապված ոչ ոք այդպիսի բան չի ասում, այդ մարդը չի տվել առիթ՝ նման եզրակացություններ անելու։ Հիմա ինչո՞ւ են ուզում վատը տեսնել բոլորի մեջ, էս մեկը հո լավն է»։

Այսինքն` ըստ Արմեն Ռուստամյանի, նախկին վարչապետը` Հովիկ Աբրահամյանը, վատն էր։ Բայց մենք չենք հիշում, որ Արմեն Ռուստամյանը երբեւիցե նման բան ասած լիներ, քանի դեռ վարչապետը չէր փոխվել։ Ու այս ոճով շատերն են երեկ տեսակետ հայտնել։ Մյուսն ասել է. Կարեն. Վ. Կարապետյանը լավ մենեջեր է։ Ուրեմն, Հ. Աբրահամյանը վատ մենեջեր է։ Կարեն Վ. Կարապետյանը անբասիր կենսագրություն ունի։ Ընդունում են, որ Հ. Աբրահամյանը մութ անցյալ ունի։ Գոնե սպասեն, մի շաբաթ անցնի։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ, «Չորրորդ իշխանություն»

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված