Էմին Արիստակեսյան.«Մոդելը տրամադրում է իր մարմինը, ես էլ փորձում եմ փոխհատուցել»
LifeBRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանն այս տարի իր անհատական ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացրեց «նյու» ոճի աշխատանքներ: Կնոջ մերկ մարմնի գեղեցկությունը ֆիքսելն Էմինի համար էմոցիաներն արտահայտելու միջոց է, իսկ մեզ համար նրա հետ այս թեմայով զրուցելու առիթ:
-Ե՞րբ միտք ծագեց “նյու” ոճի նկարահանումներ իրականացնել:
-Կարծում եմ, գրեթե բոլոր լուսանկարիչներն էլ նման ֆոտոշարք անելու ցանկություն ունենում են: Շատ նուրբ ոճ է, անհաջողությունը` ցավոտ: Անցյալ տարի սկսեցի լրջորեն մտածել այդ ուղղությամբ, բայց մի ընտանեկան հանգամանք կար՝ չգիտեի` կինս ինչպես կարձագանքի: Լինելով նկարչուհի եւ հասկանալով մերկ մարմին նկարելու էությունը` նա ոչ միայն դեմ չեղավ, այլ նաեւ հորդորեց փորձել ուժերս:
մանրամասն՝ կայքում