Մի օր ես տղա կունենամ և ամեն ինչ հակառակը կանեմ
Հասարակություն168 ժամ
Ծնողական պերֆեկցիոնիզմի գերազանց կանխարգելման օրինակ
Մի օր ես տղա կունենամ և ամեն ինչ հակառակը կանեմ: 3 տարեկանից նրան անընդհատ կասեմ. «Թանկագինս, դու պարտավոր չես ինժեներ կամ իրավաբան դառնալ: Եվ ընդհանրապես, բացարձակ կարևոր չէ, թե դու ինչ կդառնաս, երբ կմեծանաս: Ուզում ես դիահերձո՞ղ դառնալ, դարձիր, թե՞ ֆուտբոլային մեկնաբանի աշխատանքն է քեզ դուր գալիս: Խնդրեմ: Իսկ գուցե առևտրի կենտրոնում մանուկներին զվարճացնող ծաղրածո՞ւ: Գերազանց ընտրություն է»:
Եվ իր 30-ամյակի օրը նա կգա ինձ մոտ, այդ քրտնած, ճաղատացող, դեմքին գրիմի հետքերով ծաղրածուն, ու կասի.
– Մայրիկ, ես արդեն 30 տարեկան եմ: Ես ծաղրածու եմ առևտրի կենտրոնում: Դու այսպիսի՞ կյանք էիր ինձ համար ցանկանում: Ի՞նչ էիր մտածում դու, երբ ինձ ասում էիր, որ բարձրագույն կրթությունը պարտադիր չէ: Ի՞նչ էիր ուզում, երբ, ասենք, մաթեմատիկայով զբաղվելու փոխարեն՝ դու ինձ թույլ էիր տալիս տղաների հետ անվերջ խաղալ:
– Սիրելիս, բայց չէ՞ որ ես միշտ քո կողքին եմ եղել և չեմ ցանկացել ճնշել քեզ, երբ դու ցանկանում էիր խաղալ քեզնից փոքրերի հետ:
– Ես երեխա էի և չեմ հասկացել, թե ինչ եմ ուզում ու անում, ես ոչինչ չեմ կարողացել որոշել, իսկ դու, դու փչացրել ես իմ կյանքը:
– Ուրեմն այսպես: Աշխարհում 2 տիպի մարդիկ կան. առաջին տիպի մարդիկ ապրում են, իսկ երկրորդները` մեղավորներ են փնտրում: Եվ եթե դու դա չես հասկանում, ուրեմն դու հիմար ես:
շարունակությունը՝ կայքում