Նոր իրավիճակ սահմանին
ՔաղաքականությունԼրագիր / Սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում հայտարարել է հանդիպման օրակարգը՝ էսկալացիայի թուլացման քայլեր:
Որպես առաջին քայլ նա նշում է դիպուկահարների հետքաշումն առաջնագծից եւ հատուկ սարքավորումների տեղադրումը, իսկ հեռանկարում՝ ապառազմականացված գոտու ստեղծումը:
ԱՄՆ-ն տրամադրվա՞ծ է կողմերին հակամարտության երկարաժամկետ լուծման «պարտադրելու», թե այս փուլում համարում է, որ բավարար է սարքավորումների տեղադրումը եւ կողմերի տարանջատումը տարածաշրջանը բացելու նպատակով:
Ապրիլյան պատերազմից հետո Ալիեւը չի համաձայնվել հետաքննության մեխանիզմների տեղակայման առաջարկին: Չնայած մայիսին Վիեննայում հայտարարվել էր այդ հարցի համաձայնեցման մասին, այնուամենայնիվ Ադրբեջանը հայտարարեց, որ չի ստորագրել այդ համաձայնագիրը: Մեկ ամիս անց՝ հունիսին, Ալիեւը փորձեց արդեն օրակարգից հանել այս հարցը: Հետո Ադրբեջանն ուղիղ հայտարարեց, որ առանց հայկական զորքերի դուրսբերման մեխանիզմների ներդրումը նշանակում է ստատուս-քվոյի ճանաչում, ինչն իր համար անընդունելի է:
շարունակությունը՝ կայքում