Ամերիկացի գիտնականների մի խումբ փորձել է բացահայտել, թե կապ կա՞ արդյոք կարիերայի և ինտիմ կյանքի միջև: Նրանք այդ հարցի պատասխանը ստացել են հարցումների միջոցով: EnterTrain-ը ներկայացնում է գիտնականների եզրահանգումը:
18-50 տարեկան 500 զույգեր հարցաթերթիկ են լրացրել՝ պատասխանելով իրենց կարիերային և ինտիմ կյանքին վերաբերող հարցերին: Զարմանալի կլիներ, որ բծախնդիր գիտնականները որևէ հետաքրքիր կապ չհայտնաբերեին: Պարզվել է, որ այն զույգերը, որոնք նախընտրում են սեքսով զբաղվել առավոտյան, ավելի շատ եկամուտ ունեն, քանի որ ավելի հաջողակ են: Դա վերաբերում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց:
Առաջարկվող վարկածի համաձայն՝ աշխատանքային օրը սեքսով սկսելը լավ տրամադրություն և թարմություն է հաղորդում: Իսկ ուրախ-զվարթ մարդը ավելի հաջողակ է լինում իր կարիերայում: Ճիշտ է, դեռ պարզ չէ, թե վաղ առավոտյան սեքսով զբաղվե՞լն է հաջողակ լինելու գրավականը, թե՞ հաջողակ լինելն է նպաստում առավոտյան սեքսին: Ամեն դեպքում արժե երեկոյան հաճույքը տեղափոխել վաղ առավոտ: