Ինչ կլինի, եթե Ռուսաստանում վիճակը կտրուկ վատանա
ՏնտեսությունՌուսաստանի նմատմամբ սահմանված նոր պատժամիջոցների պատճառով Հայաստանի արտահանող ընկերությունները կարող են դարձյալ մեծ վնասներ կրել: Իսկ վնասները կզգացվեն արդեն հաջորդ տարվա գարնանը: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
«Պատժամիջոցները շատ լուրջ ազդում են մեր ընկերությունների արտահանման ցուցանիշների վրա: Այո, կկրկնվի նախորդ սցենարը, չնայած պատժամիջոցները գինու շուկայի վրա ուղիղ ազդեցություն չունեն: Պատժամիջոցներն ազդում են երկու ճանապարհով, առաջին, որ իջեցնում են ռուս սպառողի գոնղունակությունը, երկրորդ, առնչվում են մեր գործընկեր առքուվաճառքով զբաղվող ընկերությունների հետ, որոնց ազատության աստիճանն է իջնում»,- ասաց մասնագետը:
Գինու և կոնյակի արտահանման շուկան, ըստ մասնագետի, նախորդ հարվածներից հետո այս փուլում արդեն կայունանում էր: Այս փուլում շարունակվում է արտահանման աճը, այն իներցիայով կշարունակվի մինչև հաջորդ տարվա գարուն: Իսկ 2018-ի գարնանից արդեն հայ արտահանողներն այսօրվա պատժամիջոցների ազդեցությունը կզգան: «Հետո արդեն կլինի դադար, և մենք կսկսենք մտածել, թե ինչ պետք է լինի»,- ասում է Ավագ Հարությունյանը:
շարունակությունը՝ կայքում