Հարավային Կորեան սենսացիոն հայտարարություն է արել
ԱշխարհՀարավային Կորեան հայտարարել է, որ միջուկային հարձակման դեպքում Երկրի երեսից կվերացնի հյուսիս-կորեացիների մայրաքաղաք Փհենյանը: Մասնավորապես այն շրջանը, որտեղ կգտնվեն Հյուսիսային Կորայի իշխանությունները` հարձակումների կենթարկվեն բալիստիկ հրթիռների և ռումբերի միջոցով: Այդ մասին հայտնում են լրատվամիջոցները` ռազմական գերատեսչություններին հղմամբ: Աղբյուրի հաղորդմամբ` Հարավային Կորեան կիրականացնի իր ծրագիրն այն ժամանակ, «երբ անգամ չնչին նախանաշաններ լինեն, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային զենք կիրառել»: