Թալիշի նոր կրթական հաստատությունները հակառակորդի կողմից թիրախավորվող հատվածում չեն լինի. Լևոն Ապրեսյան
ՀասարակությունԱրցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տարածած տվյալների համաձայն՝ միանգամից 8 կապալառու կազմակերպություն է աշխատում Թալիշում, հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի շինարարությանը զուգահեռ կատարվել է նախադպրոցական հաստատության հիմքի կառուցում:
Tert.am-ի հետ զրույցում Թալիշ գյուղում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Լևոն Ապրեսյանը նշեց, որ շինաշխատանքներին շարունակում են ներգրավվել նաև մեծ թվով թալիշի բնակիչներ:
«Գյուղում էլեկտրականությունը վերականգնված է, բուժկետ կա 16 բնակարան վերակառուցվում է, ճանապարհների հարթեցման աշխատանքներ են տարվում, ջրագծի վրա են աշխատում»,- շեշտեց նա:
Լևոն Ապրեսյանը նաև ընդգծեց, որ դպրոցը, ինչպես մանկապարտեզը, այլ վայրում են լինելու, նոր է կառուցվելու հակառակորդի կողմից չդիտարկվող հատվածում:
Լևոն Ապրեսյանի խոսքով ՝վերակառուցմանը զուգահեռ անվտանգության գոտին ընդլայնելու աշխատանքներ են տարվում: