Իննա Խոջամիրյանի անմոռանալի օրերը Փարիզում
LifeԻննա Խոջամիրյանը ամառային հանգստի համար այս տարի ընտրել է Փարիզը: Ճամփորդության մանրամասները դերասանուհին պատմել է BRAVO.am-ին եւ տրամադրել լուսանկարներ:
«Տեւական ժամանակ էր, ինչ մտադրություն ունեի Փարիզ մեկնել: Լուրջ հանգամանքների բերումով հանգիստս ամեն անգամ հետաձգվում էր: Միայն այս տարի հաջողվեց, որ կրթական, աշխատանքային ու ստեղծագործական դադարներս համընկնեն: Մեկնումը սպոնտան ստացվեց, չնայած դեռ ամիսներ առաջ ամեն բան պլանավորված էր: Այս ճանապարհորդությունն ինձ համար մեծագույն նշանակություն ուներ ու կարեւոր էր»,- նշել է նա եւ ավելացրել, որ սեփական աչքերով առաջին անգամ տեսնելով այդ քաղաքը՝ ոչինչ չի զարմացրել եւ չի էլ հիասթափեցրել իրեն. «Չզարմացրեց, որովհետեւ ես արդեն իսկ տրամադրված էի ու գիտեի՝ ուր եմ գնում. Փարիզն անգամ իմ պատկերացումներում էր էպիկ ու հրաշալի»:
շարունակությունը՝ կայքում