Սերժ Սարգսյանի 250 հազար «զոհերը»
Քաղաքականություն1in.am / Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2008-2017 թվականներին Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է ավելի քան 250 հազար մարդով:
2008-ի հունվարի 1-ին երկրի մշտական բնակչության թվաքանակը 3 միլիոն 230 հազար է եղել, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ 2 միլիոն 979 հազար: Միանգամայն տեղին է հիմք ընդունել ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի գնահատման չափանիշը ու ժողովրդագրական այս փաստերի համատեքստում վերլուծել Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, մանավանդ` արտագաղթի կործանարար հետևանքներն ազդում են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա:
Գալուստ Սահակյանի մի դիտարկման հետ ամբողջովին համաձայն ենք, որ արտագաղթողների մեծ մասը մարդիկ են, ովքեր օրվա հացի խնդիր չունեն: Հենց այս հանգամանքն արտագաղթի հետևանքներն ավելի կորստաբեր և անշրջելի է դարձնում: Հայաստանից հիմնականում հեռանում են մարդիկ, ովքեր կազմում են` առանց այն էլ սահմանափակ, միջին խավի կորիզը: Հայաստանում վերանում է միջին խավը:
շարունակությունը՝ կայքում