Հայերեն


«Մի աչքը հանել եմ, մյուսն էլ պիտի հանեմ». Մասիսում տղամարդը կուրացրել է բաջանաղի մի, հետո՝ մյուս աչքը

Հասարակություն

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մանվելյանի և Սերգեյ Մարգարյանի գործի դատական քննությունը:

Դատարանն ապացուցված է գնահատել հետևալը:

32-ամյա Դավիթն ու 39-ամյա Սերգեյը քենակալներ են՝ երկու քույրերի հետ են ամուսնացել, իրենց ընտանիքներով ապրում են Մասիս քաղաքի նույն հանրակացարանի տարբեր բնակարաններում:

Երկու տարի առաջ Դավիթն ու Սերգեյը վիճել են կենցաղային հողի վրա, Դավիթը բռունցքով հարվածել է Սերգեյի ձախ աչքին ու ծանր վնաս է պատճառել նրան՝ կուրացրել է այդ աչքը:

Սերգեյը հաշմանդամության երրորդ կարգ է ստացել, իսկ Դավիթը տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 2 տարի 8 ամիս 19 օր ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, նշանակվել է 3 տարի փորձաշրջան: Դավիթը պրոբացիայի ծառայությունում հաշվառման է վերցվել 2015 թվականի հոկտեմբերի 2-ից, այսինքն՝ մեղսագրված այս արարքի կատարման պահին՝ 2017 թվականի ապրիլի 10-ին, գտնվել է փորձաշրջանի մեջ:

Ըստ դատական ակտի՝ 2017 թվականի ապրիլի 10 –ին, ժամը 23-ի սահմաններում Սերգեյը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, տանը վիճաբանել է կնոջ հետ: Վերջինս զանգել է մորն ու ասել է, որ ամուսինը վիճում է իր հետ: Մայրը գտնվել է մյուս դստեր, ասել է, թե՝ Դավիթի տանը՝ նույն շենքի մեկ այլ բնակարանում: Մայրը վերցրել է դստերը՝ Դավիթի կնոջը, ու գնացել է մյուս դստեր՝ Սերգեյի կնոջ վիճակը տեսնելու:

Դավիթը, որ այդ ժամանակ տանն էր ու՝ նույնպես ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ ու զոքանչի հետևից գնացել է Սերգեյի տուն: Բայց վերջինս դռան շեմին տեսնելով Դավիթին՝ իր աչքը կուրացնողին, չի թողել, որ նա ներս մտնի, հարցրել է՝ ինչո՞ւ է նա եկել իր տուն, պահանջել է հեռանալ:

Դավիթն ու Սերգեյը վիճել են: Սերգեյը մոտեցել, մեկ անգամ ապտակել է Դավիթին ու հայհոյել է: Դավիթն էլ տարել-բերել ու իր աղետաբեր բռունցքով հարվածել է հիմա էլ Սերգեյի աջ աչքին՝ պատճառելով դեմքի աջ կեսի սալջարդ վերք, աջ աչքի սկլերային արյունազեղում, աջ այտորսկրի կոտրվածք՝ առողջության միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Այս հարվածից հետո Դավիթը դուրս է եկել Սերգեյի տանից ու հեռացել է:

Սերգեյը գնացել է նրա հետևից ու շենքի բակում Դավիթին հասնելով՝ գարեջրի դատարկ շշով հարվածել է նրա գլխին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք՝ գլխի քերծվածք: Դավիթը հեռացել է, իսկ Սերգեյն ահազանգել է ոստիկանություն:

Դավիթ Մանվելյանին մեղադրանք է առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով, իսկ Սերգեյ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Դավիթին հարվածելու, թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Դավիթն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ ինքը զոքանչի ու կնոջ հետևից գնացել է Սերգեյի տուն, քանի որ տանը փոքր երեխա ունեն, ով մոր գնալուց հետո լաց էր լինում, ինքը գնացել է, որ կնոջը տուն բերի, բայց Սերգեյն իրեն ներս չի թողել: Ինքն ու Սերգեյը վիճել են: Սերգեյը հայհոյել է իրեն ու մեկ անգամ ապտակել է, որից իր աչքերից «կայծ է թռել»:

Քանի որ նախկինում Սերգեյին վնասվածք պատճառելու համար ինքը դատվել էր, այդ պատճառով նրա հարվածին չի պատասխանել, գնացել է աներոջ տուն՝ Մարմարաշեն գյուղ: Դեպքից մի քանի օր առաջ ինքը Սերգեյի դեմքին կապտուկ էր նկատել, նրա կինն ասել էր, թե Սերգեյն աշխատանքի վայրում ընկել ու վնասվել է:

Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել նաև Սերգեյը: Նա նշել է, որ երկու տարի առաջ Դավիթը բռունցքի հարվածով արդեն իր մի աչքը կուրացրել էր: Այդ դեպքից հետո իրենց հարաբերությունները վատացել էին:

Դեպքի օրվա երեկոյան ինքը կնոջ հետ վիճել է գումարային հարցերի պատճառով: Կինը զանգել ու մորն ասել է, որ իրենք վիճում են: Զոքանչն ու քենին եկել են իրենց տուն, նրանց հետևից իր տուն է բարձրացել նաև Դավիթը: Ինքը մոտեցել է դռանը, չի թողել, որ Դավիթը ներս մտնի, պահանջել է, որ հեռանա: Հենց ինքը մոտեցել է դռանը, որ նրան ներս չթողնի, Դավիթը բռունցքով խփել է իր առողջ աչքին ու հեռացել է: Ինքը դրանից հետո նրան չի տեսել, շշով նրան չի հարվածել… Դավիթի հարվածից հետո ինքը բուժօգնությւոն չի ստացել, միայն զանգել է ոստիկանություն ու հայտնել է կատարվածի մասին: Կինը դեպքից հետո թրջոցներ է դրել իր աջ աչքին, գլխին: Դավիթը սուտ է ասել՝ իբր ինքը գարեջրի շշով հարվածել է նրան: Դավիթը սուտ է ասել նաև, որ իր դեմքին կապտուկ է տեսել ավելի վաղ, իբր՝ ինքը աշխատանքի վայրում է ընկել, նման բան չի եղել: Դավիթը որտեղ կանգնում է, ասում է. «Դրա մի աչքը հանել եմ, երկրորդ աչքն էլ պիտի հանեմ»:

Տուժողը հայտնել է, թե ցանկանում է, որ Դավիթը ենթարկվի պատասխանատվության:

Սերգեյի քույրը, որ նույն շենքում է ապրում, դեպքից հետո գնացել է եղբոր տուն, տեսել է, որ նրա աջ աչքը արյունոտ է, կապտած, եղբայրն էլ գոռում էր. «Վախ, աչքս հելավ»: Իր տեղեկություններով՝ Դավիթը հաջորդ օրը փորձել է ինքնասպանություն գործել, որ Սերգեյին մեղադրեն…

Դատարանը հաշվի է առել, որ Սերգեյի խնամքին են երեք անչափահաս երեխաներն ու չաշխատող կինը: Սերգեյը երրորդ խմբի հաշմանդամ է:

Դավիթի խնամքին են չորս անչափահաս երեխաներն ու չաշխատող կինը: Դավիթի ու Սերգեյի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտվել հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Դատարանը Դավիթ Մանվելյանի վերաբերյալ արձանագրել է հանցանք կատարելու ռեցիդիվ:

Դավիթ Մանվելյանը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ տուժողի առողջությանը տևական քայքայումով միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Դատարանը վերացրել է Դավիթի նկատմամբ նախորդ դատավճռով կիրառված պայմանական դատապարտությունը, պայմանականորեն նրա չկրած պատժից ներկա պատժին գումարել է 1 տարի 3 ամիս ազատազրկում:

Դավիթ Մանվելյանը վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 9 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Դավիթին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Սերգեյ Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով ու դատապարտվել է տուգանքի՝ 50 հազար դրամի չափով:

Ծաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»
Ամենադիտված