2018-ի երեք սցենարները
ՔաղաքականությունԱռաջին / Սկզբունքորեն հնարավոր է 2018-ի իշխանության ձևավորման երեք սցենար: Կանխավ տեղեկացնենք, որ սցենարները քննարկում ենք ռեալ պոլիտիկի ռեժիմում, այսինքն` այս կարճ ժամանակվա համար գրեթե բացառում ենք ներքաղաքական ստատուս-քվոյի փոփոխության հնարավորությունը կամ ֆորսմաժորային իրավիճակները` պայմանավորված ԼՂ խնդրի կարգավորման գործընթացով կամ արտաքին գործոններով:
Միևնույն ժամանակ, գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է, որ արտաքին կենտրոններին, այդ թվում` Մոսկվային, առավելապես հետաքրքրում է նոր իշխանության կանխատեսելիության գործոնը, և նրանք, մեծ հաշվով, անտարբեր են, թե ինչպիսի անհատականացված դրսևորում կունենա Հայաստանի նոր իշխանությունը:
Քաղաքական տարբերակն այն է, որ խորհրդարանական կառավարման պարագայում վարչապետ դառնա ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդը: Համենայն դեպս, այդ տրամաբանությունն անշեղորեն գործում է խորհրդարանական կառավարում ունեցող Իտալիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իսրայելում:
Այսինքն, քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ 2018-ի ապրիլին երկրի վարչապետ պետք է դառնա ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, մանավանդ, որ, ի տարբերություն Կարեն Կարապետյանի, նրա պարագայում չի գործում սահմանադրական որևէ արգելք:
շարունակությունը՝ կայքում