Հայերեն

Մանկական կապրիզներ. երեխային հանգստացնելու 12 պարզ քայլ

Life

Կամակորությունը, առանց բացառությունների, յուրաքանչյուր երեխայի զարգացման անբաժանելի մասն է: Առհասարակ մայրիկները պետք է ուրախանան կամակորության արտահայտման համար, քանի որ որքան շուտ այն արտահայտվի, այնքան շուտ կհաղթահարվի փուլը և կանցնի:

Երեխաները երբեք կամակորություն չեն անում՝ հանուն կամակորության, այնպես, ինչպես մեծահասակները, առանց պատճառի չեն տխրում կամ լաց լինում: Երեխայի կամակորությունն ազդանշան է ինչ-որ պահանջմունքի, հետևաբար՝ ծնողները պետք է շատ խելացի և հետևողական լինեն, ինչպես նաև մեծ համբերատարությամբ վերաբերվեն երեխայի վարքային դրսևորումներին:

Պետք է նաև գիտակցել, որ երեխաներն էլ ժամանակ առ ժամանակ կարող են լաց լինել, հայտնել իրենց դժգոհությունը, արտահայտել տխրությունը և պահանջներ ներկայացնել: Իհարկե, մենք այս ամենն այլ կերպ ենք դիտարկում, և շատ դեպքերում մտածում ենք, որ երեխաներն այդպիսով դիմում են մանիպուլյացիայի՝ իրենց ուզածին հասնելու համար:

Սակայն մոռանում ենք, որ, չնայած իրենց տարիքին, նրանք էլ ունեն իրենց ճանաչած աշխարհի սահմաններին համապատասխան պահանջները, որոնք, միգուցե, մեզ համար շատ տարօրինակ կամ անկարևոր թվան: Այնուամենայնիվ, դիտարկենք մի քանի մոտեցում, որոնք հնարավորություն կտան առանց երեխային վնասելու՝ զսպել և կանխել կապրիզային արտահայտումները:

1. Առաջարկեք փոքր-ինչ ուշ լաց լինել։ Երեխային առաջարկում ենք հետաձգել իր լացը մինչ երեկո, քանի որ արևը հիմա երկնքում է և քիչ անց մայր է մտնելու: Իսկ փոքրիկը չի հասցնի զբոսնել և խաղալ բակում: Նման մոտեցմամբ մենք երեխայից չենք խլում լաց լինելու իրավունքը, մենք այն միայն հետաձգում ենք: Երբ կարևորվում է երեխայի հույզը, նա իրեն հասկացված է զգում և տալիս է իր համաձայնությունը:

2. Գիտակցված լաց։ Խնդրեք երեխային շշուկով լաց լինել, քանի որ նա կարող է արթնացնել հայրիկին, կամ, որովհետև մայրիկն ունի գլխացավ: Նման դեպքում երեխայի մոտ իսկական լաց դժվար թե ստացվի: Նորից չենք խլում կամ չենք արգելում լաց լինելը:

3. Անուշադրության մատնված կամակորություն։ Վատ տրամադրության անտեսումն աստիճանաբար անցկացնում է այն: Փորձում ենք չնկատել երեխայի անտրամադիր դեմքի արտահայտությունը, սակայն չենք անտեսում լիովին՝ պահելով սթափությունն ու ամեն պահ մխիթարելու պատրաստակամությունը:

4. Շրջանցում ենք լացը։ Այս մոտեցումը հիմնականում շատ փոքրերի հետ է արդյունավետ գործում: Առանց սպասելու պատասխանի՝ արագ-արագ հագցնել կամ ինչ-որ գործողություն անել՝ հնարավորություն չտալով երեխային պատասխանել կամ արտահայտել իր կամակորությունը:

5. Խոսել-խոսել։ Այս մեթոդը նույնպես կիրառելի է հիմնականում շատ փոքր տարիքի երեխաների համար: Մեթոդի էությունն այն է, որ պետք է անընդհատ խոսել օգտակար իրերի, երևույթների և գործողությունների մասին՝ շեղելով երեխայի ուշադրությունը: Իհարկե, նման մոտեցումը շատ էներգիա է պահանջում, սակայն ընդդիմացող երեխան կսկսի լսել ձեզ՝ մոռանալով լացը: Կարելի է ակտիվ խոսքը զուգակցել որևէ համեղ կամ սիրելի ուտելիքի հյուրասիրությամբ:

6. Խուտուտ։ Ո՞ր երեխան չի սիրում խտղտում: Երեխային հանգստացնելուց հետո կարելի է կիրառել այս մեթոդը, որպեսզի ապահովենք նրա բարձր տրամադրությունը: Սակայն, եթե երեխայի մոտ նկատվում է անզուսպ ջղայնության կամ խուճապի նոպա, ապա խտղտումը կարող է ավելի բարդացնել իրավիճակը:

7. Շեղել երեխայի ուշադրությունը։ «Տե՛ս, ինչ սիրուն ծաղիկ է», «Նայի՛ր, փիսոն խաղում է» և այլ բացականչություններով կարելի է շատ արագ շեղել երեխայի ուշադրությունը, եթե օգտագործենք այնպիսի բառեր, որոնք երեխայի հետաքրքրությունների շրջանակի մեջ են:

8. Հրաշք։ Այս մեթոդը նախորդի շարունակությունն է: Փոքրիկին կարելի է ասել, որ հրաշագործը հարևան սենյակում նրա համար նվեր է թողել, և պետք է այն արագ վերցնել: Կարևորը՝ նման մեթոդ կիրառելիս չմոռանաք նվերի մասին, քանի որ վերջինիս բացակայությունը երեխային հուսախաբ կանի: Տարիքով ավելի մեծ երեխաներին կարելի է տանել այնպիսի խաղահրապարակներ, որտեղ կան հայտնի հեքիաթների հերոսներ: Սակայն նման տեղ այցելելուց առաջ երեխային պետք է ասել, որ հեքիաթների հերոսները չեն խաղում լացող երեխաների հետ:

9. Բացահայտել պատճառը։ Հաճախ բավական է լինում փոքրիկի հետ խոսել իր լացի պատճառների մասին, որպեսզի նա դադարի լաց լինել: Երեխային պետք է ցույց տալ, որ դուք հասկանում եք իրեն և պատրաստ եք կատարել նրա այլ ցանկությունները, եթե նա հանգիստ մթնոլորտում դրանք քննարկի ձեզ հետ:

10. Էներգիայի լիցքաթափում։ Ակտիվ երեխաներին ավելի դժվար է կառավարել սեփական բացասական էմոցիաները: Փոքրիկին առաջարկեք խաղալիք կամ որևէ այլ իր, որի միջոցով նա կկարողանա լիցքաթափվել: Լավ տարբերակներ են փափուկ բարձը կամ խաղալիք մուրճը:

11. Զվարճալի արարողություն։ Եթե նկատում եք, որ երեխան ուզում է լացել, ապա կարող եք նրան զվարճացնել անսպասելի գործողություններով, օրինակ՝ միացրեք վարսահարդարիչը՝ արցունքները չորացնելու, կամ փոշեկուլը՝ վատ տրամադրությունը «մաքրելու» համար: Մի օգտագործեք նման իրեր, եթե երեխան վախենում է բարձր ձայներից:

12. Գրկեք երեխային։ Որոշ դեպքերում միայն գրկելը բավական է, որպեսզի երեխային ցույց տաք, թե որքան թանկ է նա ձեզ համար, և, թե որքան եք նրան սիրում և հասկանում: Դուք նրան սիրում եք իր բոլոր վիճակներում՝ թե՛ լացելիս, թե՛ խուճապի մեջ:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված