Վայոց Ձորում ծեծի են ենթարկել փաստաբանին
ՀասարակությունՓաստաբանների պալատի Վայոց Ձորի մարզի հանրային պաշտպան, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Փափազ Ավագյանը դիմել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և հայտնել, որ օգոստոսի 12-ին, առավոտյան, իր նկատմամբ հարձակում է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում՝ ճանապարհային վազանց կատարելու և ձայնային ազդանշան տալու համար միմյանց միջև ծագած վիճաբանության ժամանակ, երբ 2 Mercedes-ների վարորդներ հարձակվել են փաստաբանի վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով էլ փաստաբանը մարմնի տարբեր մասերում ստացել է վնասվածքներ։ Ոստիկանություն են հրավիրվել Արարատի մարզի բնակիչներ՝ 49-ամյա Թաթուլ Թ.-ն, 19-ամյա Դավիթ Թ.-ն, 41-ամյա Լիդա Ա.-ն, 31-ամյա Արտակ Ա.-ն, 24-ամյա Վոլոդյա Ն.-ն և 31-ամյա Դավիթ Մ.-ն։ Նրանք կասկածվում են ծեծկռտուքին մասնակցելու մեջ, իսկ Թաթուլ Թ.-ն հայտնել է, որ Փափազ Ավագյանին ինքն է ծեծի ենթարկել։
Աղբյուրի տեղեկություններով՝ հայտնաբերվել են նաև Թաթուլ Թ.-ի վարած Mercedes մակնիշի 24 NV 444 համարանիշի և Վոլոդյա Ն.-ին պատկանող Mercedes մակնիշի 90 AP 090 համարանիշի ավտոմեքենաները։ Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: