Հայաստանում ծառայող ռուս տղա է խեղդվել
ՀասարակությունԵրեկ՝ օգոստոսի 13-ին, ժամը 18։00-ի սահմաններում հայտնի է դարձել, որ Սևանա լճում՝ Նորաշեն գյուղի հարակից լողափում, քաղաքացի է ջրահեղձ եղել։ Ջրափրկարարները քաղաքացիների օգնութամբ լճից դուրս են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 20-ամյա Ռադմիր Ֆիլիպովի դին։
Նա բնակվում էր Իշիմբայսկի մարզում և որպես պայմանագրային զինծառայող՝ ծառայում էր ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ N զորամասում։
Նա Սևան էր այցելել իր ծառայակից ընկերների հետ և ջրահեղձ եղել նրանց աչքի առաջ։