Մահացել է Գրետա Գալստյանը
ՀասարակությունՀՀ մշակույթի նախարարությունը և Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը ցավով տեղեկացնում են, որ կյանքի 78-րդ տարում մահացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վաստակաշատ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Գալստյանը:
Գրետա Գալստյանը 1960թ-ից աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Կերտել է ավելի քան 100 դեր, որոնցից են` Սոնա, Սուսան, Մարթա` Ալ. Շիրվանզադեի «Նամուս», «Քաոս», Պոլիքսենի` «Գայթակղություն», Բագո` «Իրարանցում Բագոյի տանը» ներկայացումներում և այլն: Նկարահանվել է «Կարմիր Մոսկվիչ», «Վերջին Մոհիկյանը» ֆիլմերում: