Իսպանական Women’secret-ը թողարկել է կանանց լողազգեստների նոր հավաքածու
LifeԻսպանական Women’secret մակնիշը, որը ներքնազգեստներ եւ տնային հագուստ Է արտադրում, թողարկել Է լողազգեստների նոր հավաքածու: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որն օգոստոսի 14-ին ստացվել է «Լենտա.ռու»-ում:
Մոդելների տարբերիչ գիծը ակոսավոր կառուցվածքն Է: Բացի միաձույլ լողազգեստներից, հավաքածուում կան նաեւ երկկողմանի լողազգեստներ՝ վառ պրինտներով: Դրանք, մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ կարելի Է զուգորդել ըստ տրամադրության: Լողազգեստները ներկայացված են կարմիր եւ երկնագույն երանգներով՝ զիգզագաձեւ նախշերով: Եվս մեկ նորույթ են ժանյակավոր տարրերով մոդելները:
Women’secret բրենդը գրանցվել Է 1993 թվականին, այն մտնում Է Grupo Cortefiel ընկերության կազմի մեջ: Ամբողջ աշխարհում կա ավելի քան 600 ֆիրմային խանութ: