Կոնյակը կեղծվում է հենց խաղողի այգիներից
ՏնտեսությունԱռաջին / Հայաստանում ամենամեծ խաբեությունը որ կատարվում է տնտեսական ոլորտում, թերևս տեղի է ունենում գյուղատնտեսական ոլորտում: Այս ոլորտը հանդիսանում է մեր արտադրության և արտահանման կարևոր հատվածը, հավանաբար այդ պատճառով էլ ամենամեծ խարդախությունները հենց այդտեղ են կատարվում: Շատ են հնչել հայտարարություններ, թե այդ ոլորտում վիճակագրությունը կատարավում է մոտավոր հաշվարկներով: Գյուղապետերն իրենց համայնքում գյուղատնտեսական ապրանքի ստացման կլորացված՝ բնականաբար իրականից ավելի մեծ թիվ են ներկայացնում մարզպետարաններին, մարզպետարաններն էլ իրենց հերթին կլորացնելով՝ այն ներկայացնում են գյուղատնտեսության նախարարությանը, վերջինս էլ այն ևս մեկ անգամ ուռճացնելով տալիս է Ազգային վիճակագրական ծառայությանը: Եվ այդպես մեր երկրում գյուղատնտեսական վիճակագրությունը ձևավորվում է «գյուղական կարգով»:
Այդպես է հատկապես խաղողագործության ու խաղողի հիմքով սպիրտային խմիչքի արտադրության դեպքում: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանն ունի մոտ 17.000 հեկտար խաղողի այգիներ: Բայց ՀՀ ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ընդամենը 7-8 հազար հեկտար է: «100 անգամ ասել եմ, նստեք, «Google map»-ով նայեք` դուք 17 հազար հա խաղող ունե՞ք եւ 15.7 տոննա բերքատվություն ունե՞ք: Թվերն ուռճացված են 3 անգամ»,- Ազգային ժողովում մի անգամ հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
շարունակությունը՝ կայքում