Հայերեն


Նեղանալ չկա

Հասարակություն

«Առավոտ»-ը գրում է․

«Շկիդ» հանրապետությունը» հրաշալի խորհրդային ֆիլմում կա այսպիսի մի դրվագ: Դպրոց է գալիս ռուս գրականության ուսուցիչը, բայց փոխանակ իր առարկան դասավանդի՝ որոշում է շահել երեխաների սիրտը եւ սկսում է նրանց հետ միասին բավականին թեթեւսոլիկ երգեր երգել: Երբ նրան հեռացնում են դպրոցից, նա սկսում է բողոքել, որ չկարողացավ իրագործել իր ծրագրերը, որոնք ուղղված էին երեխաների գեղագիտական դաստիարակությանը, նրան չհասկացան, նրան խանգարեցին: Այդ ֆիլմը ես հիշում եմ ամեն անգամ, երբ որեւէ պաշտոնյա հրաժարական է տալիս կամ՝ երբ նրան հանում են աշխատանքից (տվյալ դեպքում կարեւոր չէ), եւ նա որոշ ժամանակ անց սկսում է թվարկել, թե ինչպիսի հրաշալի գործեր է արել եւ, ամենակարեւորը, դեռ պատրաստվում էր անել, եթե «չար ուժերը» նրան չխանգարեին: Հատկապես հաճախ են նման բողոքներ հնչում այն մարդկանցից, որոնք հավակնում են «բարեփոխիչի» դափնիներին: Այդպիսին էր, օրինակ, Տիգրան Սարգսյանը: Այնպես չէ, իհարկե, որ հայրենի օլիգարխիան նրան չէր խանգարում եւ բոլոր հնարավոր մեթոդներով նրա դեմ չէր պայքարում: Գումարած դրան՝ Երկրորդ նախագահն էր դժգոհ, որ կորցրել է իր ազդեցությունը, մասնավորապես, տնտեսական որոշումներ ընդունողների վրա: Բայց, հիշեցնենք, 2008 թվականին վարչապետի պաշտոնին նա մանկապարտեզից չէր եկել՝ այդ պահին Տիգրան Սարգսյանը քաջ ծանոթ էր հայկական իրականությանը եւ, ավելին, մասնակցում էր այդ իրականության արատավոր կողմերի «կերտմանը»: Այնպես որ՝ բողոքել, նեղանալ, թե ինչու նախագահն ինձ բոլոր հարցերում չէր սատարում՝ այ, եթե սատարեր, ինչե՜ր կանեի՝ այդ ամենն անիմաստ է: Իհարկե, այդ ամենը հրապարակավ չէր ասվում, բայց Հայաստանում դժվար չէ իմանալ, թե ազդեցիկ դեմքերից ով ինչ է մտածում, որովհետեւ այդ դեմքերն ունեն բազմաթիվ ոչ պաշտոնական «խոսնակներ»: Նման մոտիվներ էի ես զգացել նաեւ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը հրաժարական էր տվել քաղաքապետի պաշտոնից: Սկզբում «դրայվ» կար, հետո կորավ՝ չգիտես որտեղ: Բայց եթե մարդը համաձայնում է որեւէ պետական պաշտոնի, նա պետք է մինչեւ վերջ պայքարի՝ իր գաղափարներն իրականացնելու համար: Եթե Պողոսը կամ Պետրոսը նրան խանգարում են, ապա նա կամ պետք է նրանց համոզի, որ սխալ են, կամ հասնի նրանց պաշտոնանկությանը, կամ էլ, այո, հրաժարական տա, բայց՝ հրապարակավ բացատրելով, թե որն էր իր գործընկերների սխալը: Ոչ թե հեռանա «անձնական պատճառներով»՝ նեղացածի տպավորություն թողնելով: Ակնհայտ է, որ օլիգարխիան խանգարելու է նաեւ Կարեն Կարապետյանին՝ նա «յուրային չէ», որովհետեւ ոչ թե հայկական, այլ ռուսական օլիգարխիայի ներկայացուցիչ է: Բայց բոլոր դեպքերում նրա պաշտոնավարման հետ կարելի է որոշակի հույսեր կապել միայն այն դեպքում, եթե նա մի քանի ամսից չնեղանա եւ չգնա՝ «խոսնակների» միջոցով բողոքելով, թե նրա փայլուն ծրագրերի իրականացմանը խանգարել են: Չէ՞ որ մենք դարձյալ գործ ունենք միանգամայն չափահաս եւ փորձառու անձնավորության հետ:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված