Ադրբեջանը նման բան չէր սպասում. Ինչ է կատարվել սահմանին
ՔաղաքականությունԼրագիր / Հուլիսի 4-ի միջադեպից հետո Ադրբեջանն անասելի աղմուկ բարձրացրեց, պահանջելով պատժել Հայաստանին: Ադրբեջանում հույս ունեին, որ իրենց սադրանքի արդյունքում, որին զոհ գնացին կին եւ երեխա, կհաջողվի շրջել իրավիճակը եւ ճեղքել այն փակուղին, որի մեջ հայտնվել է այդ երկիրն ապրիլի պատերազմից հետո:
Ադրբեջանը չի ցանկանում ընդունել Վիեննայի օրակարգը, որը ստատուս-քվոյի որոշակի ճանաչում է հետաքննության մեխանիզմների տեղակայման միջոցով, փոխարենը դնում է մեկ պահանջ՝ հայկական զորքի դուրսբերում եւ տարածքային ամբողջականություն:
Հայաստանն իր հերթին դնում է երկու նախապայման՝ հրադադարի մեխանիզմներ եւ Արցախի կարգավիճակի ճանաչում:
Սա նշանակում է, որ բանակցություն չկա, եւ իրավիճակը հանգել է «զրոյական» կետի: Սա նոր իրավիճակ է, ինչը պահանջում է ղարաբաղյան կարգավորման հարցում նոր մոտեցումներ, քանի որ նախկին բոլոր առաջարկներն ու քննարկվող տարբերակները սպառվել են:
Այս իրավիճակի հանգուցալուծման երկու տարբերակ կարող է լինել. Կամ ճանաչվում է Արցախի կարգավիճակը միջազգային երաշխիքներով, մոտավորապես Կոսովոյի տարբերակով, կամ լինում է ռազմական հանգուցալուծում:
շարունակությունը՝ կայքում