Համացանցում է հայտնվել մոսկվաբնակ հայ տղամարդու սպանության տեսանյութը
ԱշխարհԱշխարհի ոչ մի երկիր երաշխավորված չէ ծայրահեղական դրսևորումներից, որովհետև արմատական տրամադրություններ ունեցող մարդիկ կան ամենուր: Խնդիրը` հասարակության մեջ արմատականության տարածման ծավալին է վերաբերում, ինչպես նաև նրան, թե ինչպես են դրան արձագանքում իշխանությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է բուռն քննադատությունների թիրախում` Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլ քաղաքում սպիտակ ազգայնականների (աջ ծայրահեղականների) կողմից անմեղ ցուցարարի սպանության ու դրան հաջորդած զանգվածային անկարգությունների դեպքերը հավուր պատշաճի չդատապարտելու համար: Սա այն դեպքում, երբ Թրամփն այդ դեպքերի հետ կապված առնվազն երեք հայտարարություն է արել և, համենայն դեպս, փորձել է կանխել բռնությունների զարգացումը:
Թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ քաղաքական գործիչները հայտարարել են, որ նախագահը չափազանց մեղմ է արձագանքել ցուցարարի սպանությանն ու պարտավոր էր առավել կոշտ դիրքորոշում ունենալ այս հարցում: Հենց այսպիսին պետք է լինի կայացած, ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգի արձագանքը բռնությանն, արմատականությանը:
Մոսկվայում՝ Ռյազանսկի պողոտայում, լույս ուրբաթ սքինհեդները դանակով հարձակվել են «Ռյազանսկի պողոտա» մետրոկայարանի մոտ գտնվող առևտրի կետի հայ սեփականատեր 69-ամյա Լյով Քամալյանի և նրա 36-ամյա հաճախորդ Ղրղզստանի բնակիչ Նուրիկ Մունդուզովի վրա: Երկուսին էլ սպանել են:
շարունակությունը՝ կայքում