Հաճախ կարելի է լսել, որ հղիությունը կնոջ կյանքի լավագույն ժամանակահատվածն է: Նորածին մանկանը առաջին անգամ գրկելիս կինը մոռանում է անցյալում մնացած ամեն ինչի մասին՝ սրտխառնուք, տրամադրության տատանումներ, գլխացավեր, խիստ սննդակարգ և այլն: Այդ պահին հասկանում է, որ այդ ամենը արժեր տանել:
Իսկ երեխայի առաջին խաղը փորիկում… անհնար է այդ բերկրանքը բառերով նկարագրել:
EnterTrain-ը առաջարկում է դիտել մի հետաքրքիր տեսանյութ, որ նկարահանվել է Բրազիլիայի Պարաիբե քաղաքում: Հղի կինը գնացել էր վարսավիրանոց և նստած էր իր վարսահարդարի աթոռին, երբ նրա փորիկը սկսեց դեսուսեն շարժվել: Դժվար է պատկերացնել, թե այդ պահին ինչ էր կատարվում նրա ներսում: