Ալլա Լևոնյանին ցանկանում են սպանել
LifeSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երգչուհի Ալլա Լևոնյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դմ պայքարի գլխավոր վարչություն և հայտնել, որ տևական ժամանակ է, Facebook սոցիալական ցանցի «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը սպանության սպառնալիքներ է հնչեցնում իր հասցեին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ սիրված երգչուհու հայտնած տեղեկությունները պարզելու և նշված օգտատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։ Կա վարկած, որ հնարավոր է՝ օգտատերն այլ անձ է, սակայն կեղծ անուն-ազգանունով է ներկայանում։