Վատ լուր ՀՀԿ-ից
ՔաղաքականությունՀրապարակ թերթը գրում է, որ Հանրապետական կուսակցությունը վերադարձել է արձակուրդից, այս շաբաթ գործադիր մարմնի նիստ կհրավիրվի՝ տեւական ընդմիջումից հետո: Սերժ Սարգսյանը հուլիսի 23-ից կարճատեւ արձակուրդ էր մեկնել Բադեն-Բադեն, իսկ օգոստոսի 6-ից աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր՝ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով։ 2 օր առաջ նա վերադարձել է արձակուրդից։ ՀՀԿ կազմակերպչական խորհրդի անդամ Ռուբեն Թադեւոսյանը չհստակեցրեց, թե կոնկրետ որ օրը կլինի նիստը: ԱԺ աշխատանքն էլ կսկսվի այսօրվանից, սակայն աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի երկրորդ շաբաթվանից։