Հայերեն


Հրապարակի գլամուրացումը վերջնականորեն արժեզրկել է Ազատության հրապարակը

Հասարակություն

Որպես բոլորովին վերջերս Երևանի հանրային տարածքների թեմայով ատենախոսություն պաշտպանած մարդ` մի պոկռիկ սպռավչկա քաղաքական հեռահար և լուրջ նպատակներ ունեցողների համար.
Առաջիկայում, քանի դեռ Ազատության հրապարակում ռոլիկ ու հեծանիվ են տժցնում, կառուսել խաղում, կաֆե նստում, չորս օրով հացադուլ անում, ցույց մի արեք:
Ամեն ինչ սկսվեց 1988 շարժումից, երբ Ազատության հրապարակը դարձավ նոր ձևավորվող պետության քաղաքական հարթակը: Բացի քաղաքականից` այն ձեռք բերեց այլ իմաստներ՝ ինքնության, էթիկայի, էսթետիկայի տարրեր, այդ օրերի սիմվոլիկան ու ոգին հետագայում պահպանվել են, հաճախակիորեն փոխարինելով բուն քաղաքական գործընթացներին ու ասելիքին: 2008-ից առաջ քիչ ու պասիվ հաճախականությամբ և ծավալներով Ազատության հրապարակը դառնում էր ընդդիմադիր բողոքի արտահայտման հիմնական վայր:
2008-ի դեպքերը էականորեն փոխեցին Ազատության հրապարակի ճակատագիրը: Մարտի 1-ից հետո, ինչպես հիշում ենք, մտցվեց արտակարգ վիճակ: Իսկ դրանից հետո որոշվեց Ազատության հրապարակը մտցնել վերանորոգման երկարատև ու չարքաշ գործընթացի տակ: Նախ հրապարակը վերանորոգոման տեսքով պարզապես ֆիզիկական ռեկոնստրուկցիայի ենթարկվեց, նպատակ ունենալով կոտրել շարժման հիմնական հավաքատեղիներից մեկը: Շարժումը տեղափոխվեց խիստ անհարմար մատենադարան: Ավտոկայանատեղիի կառուցումից հետո իշխանությունները քաղաքային իշխանությունների ձեռքերով հասցրեցին երկրորդ հարվածը ՝ հրապարակը դարձրին խաղահրապարակ, կառուսել, հեծանիվի վարձույթ: Հետո սկսեցին մանկական ախմախ հնարավոր բոլոր համերգները անցկացնել նույնպես այդ հրապարակում:
Սրանով իշխանությունն իր անելիքն ավարտվեց: Հերթը հասավ ընդդիմադիր ուժերին: Նախ 2010-2012 թթ ՀԱԿ ջանքերով Ազատության հրապարակը դարձավ ամիսը մեկ` ուրբաթ օրերին մենք մերոնցով հավաքվելու տեղ: Իհարկե, ինքս մեծ հաճույք եմ ստանում Լևոն Պապիի` ցանկացած թեմայով ժամուկես տևող ցանկացած ելույթից, բայց դա էսթետիկական հաճույք էր: Այդ կրկնվող հանրահավաքները անկախ իրենց քաղաքական դրդապատճառներից հանրահավաքը դարձնում էին սովորական, առօրեական ու կենցաղային: Թվում էր, թե ամենավատն արդեն պատահել է: Բայց վրա հասավ ամենայն հայոց ախպար Րաֆֆի Հովհաննիսյանը և իր հացադուլներով, այնուհետ 2013 թ հետընտրական ցույցերով հրապարակը հասցրեց ծայրահեղ իռացիոնալության՝ անունը դնելով իբր հրապարակի ապակենտրոնացում: Դրանից հետո հրապարակն անցավ Նախախորհրդարան and co. խմբին և շարունակեց հիմնականում մնալ այդ շրջանակին համակրող մարդկանց ձեռքում՝ ընդհուպ մինչև վերջերս:
Միտինգների առօրեականացումը, դրանցում կիրառվող լեզվի իռացիոնալությունը, հրապարակի կոմերցալիզացիան, գլամուրացումն ու կառուսել-համերգացումը վերջնականորեն արժեզրկել են Ազատության հրապարակը որպես քաղաքական տարածք, սրան վրադիր քոչարյանական շրջանից հրապարակի մերձակայքի սրճարանացումը: 2008-ից սկսած, մեծ հաշվով դրանից առաջ էլ այդ հրապարակում որևէ հաջողակ քեյս չի գրանցվել, այն դարձել է ձախողման, մարգինալության հարթակ: Համեմատության համար, հարաբերականորեն հաջողակ արդյունքներ գրանցվել են այդ հրապարակից դուրս ՝ Մաշտոցի այգի, կանգառներ, Բաղրամյան պողոտա: Հետևաբար, անկախ նրանից` դուք 1000 համակիր ունեք, թե 10000, քանի դեռ հրապարակը կրում է իր ներկայիս ֆունկցիոնալությունը խուսափեք այնտեղ հանրահավաքներ հրավիրելուց:

Լևոն Մարգարյան, վերլուծաբան

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված