Սերժ Սարգսյանի երեք «օդերը»
ՔաղաքականությունԱռաջին / «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել, առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, և առաջիկա ամիսների ընթացքում Համահայկական բանկ ու Ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու: Հարցնում եք՝ կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»,- 2008թ. հոկտեմբերի 2-ին նման ուղերձով խորհրդարանին ու ժողովրդին է դիմել Սերժ Սարգսյանը:
Ինչ-որ բան խանգարեց. գուցե Սերժ Սարգսյանը գերագնահատել էր իր իշխանության հնարավորությունները կամ ժողովրդի պոտենցիալը, կամ տեղի չունեցավ այնքան բաղձալի միասնությունը՝ չնայած, անկեղծ ասած, մի փոքր անհասկանալի է, թե մեր քաղաքական այրերն ինչ են հասկանում միասնություն ասելով:
Փաստն այն է, որ ամիսները, նույնիսկ տարիներն անցել են, ավարտին է մոտենում Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակը, բայց նրա նշած գլոբալ երեք նախաձեռնություններից որևէ մեկն իրականություն չի դարձել: Ավելի շուտ՝ Համահայկական բանկը 2011-ին ստեղծվել է, բայց վեց տարվա ընթացքում կարողացել է ապահովել ընդամենը 75 հազար դոլար շահույթ, այսինքն՝ տարեկան 12,5 հազար դոլարից քիչ:
շարունակությունը՝ կայքում