Աղետալի օրինաչափություն, որն ուղեկցում է Սերժ Սարգսյանին
Բաց մի թողեքԼրագիր / Սերժ Սարգսյանը հենց բացակայում է Հայաստանից, այստեղ մի բան է կատարվում. այս մասին ԶԼՄ-ներում եւ քաղաքական շրջանակներում շատ է խոսվել: Կարելի է հիշել վերջին երեք խոշոր օրինակները՝ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէր, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը, Հայաստանում չէր, երբ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, արձակուրդում էր, երբ խոշոր հրդեհ բռնկվեց Վայոց Ձորում եւ Խոսրովի անտառում:
Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակում օրինակներն այնքան շատ են՝ տարբեր մասշտաբի ու բնույթի, որ համընկնելը կամ պատահականություն համարելը դառնում է դժվար: Մանավանդ որ, ընդունված է համարել, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Փոխարենը, լինում են օրինաչափություններ, կամ ինչ որ երեւույթներ դառնում են օրինաչափություն, որոնք այդքանով իսկ բացառում են պատահականությունը:
Սերժ Սարգսյանի կառավարումը լիովին ենթարկվում է այս բանաձեւումին: Ապրիլի պատերազմին, օրինակ, պարզվեց, որ բանակը պատրաստ չէ քիչ թե շատ ինտենսիվ ռազմական գործողությունների, եւ պատերազմը Հայաստանը չպարտվեց միայն ու միայն զինվորների ու սպաների անձնական որակների շնորհիվ: Հենց այդ անպատրաստությունն էր պատճառը, որ Ադրբեջանը գնաց նման քայլի:
շարունակությունը՝ կայքում