Սեյրան Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխ․ քարտուղար
ՔաղաքականությունՀայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ամենայն հավանականությամբ, նշանակվելու է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար: Այս մասին Interfax-ին հայտնել է ՌԴ կառավարության աղբյուրը:
«Առաջիկայում Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը», - ասել է գործակալության աղբյուրը:
Ինչպես հայտարարել էր ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին` Երևանում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Բորդյուժայի խոսքով` նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է նշանակվելու: