Բենզինը թանկացել է
ՏնտեսությունԱյս տարվա հունվար-հուլիս ամիսներին կտրուկ բարձրացել են բենզինի եւ դիզվառելիքի սակագները: Ըստ ԱՎԾ-ի՝ տարեսկզբի համեմատ, արդեն հուլիսին բենզինի գինը աճել է 10.3 տոկոսով, իսկ դիզվառելիքինը՝ 13.8 տոկոսով: Ընդ որում, կտրուկ գնաճը սկսվել է փետրվար ամսից, եւ շարունակվել է հետագայում: Այս տարի ավելացել են ավտոմեքենաների սակագները՝ 5.1 տոկոսով, իսկ նոր մեքենաները թանկացել են ավելի շատ՝ 9.3 տոկոսով: