Նախագահը դատի է տվել լուսանկարչին
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատի է տվել լուսանկարչին, ում նա մեղադրում է անձնական կյանքին միջամտելու համար։ Այս մասին հայտնում Reuters գործակալությունը՝ հղում անելով պետության ղեկավարի շրջապատի աղբյուրին։
Մակրոնը տիկնոջ՝ Բրիջիտի հետ ներկա պահին արձակուրդն է անցկացնում Մարսելի շրջանի առանձնատներից մեկում։
«Լուսանկարիչը բազմիցս հետապնդել է նրանց…և մեկ անգամ ներխուժել մասնավոր տարածք, ինչը հանգեցրել է հետապնդման և մասնավոր կյանք ներխուժելու վերաբերյալ դատական հայցի»,-ասել է աղբյուրը։
Ինչպես նշվում է՝ Մակրոնն ու նրա կինը փորձել են գաղտնի պահել իրենց արձակուրդի վայրը, սակայն այդ մասին պատմել է Journal du Dimanche պարբերականը։