Հայաստանը դիմել է Իրանին. ճեղքման հեռանկարը
ՔաղաքականությունԼրագիր / Theiranproject.com կայքին տված հարցազրույցում Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն ասել է, որ դիտարկում են իրանական գազի Հայաստան մատակարարումն ավելացնելու Հայաստանի հարցումը: Իրանական ընկերության պաշտոնյան ասել է, որ իրենց ակնկալիքն է այդ գազի դիմաց ստանալ ոչ թե էլեկտրաէներգիա, այլ փող: Նա ասել է, որ ցանկանում են Հայաստանի հետ ստորագրել դրա վերաբերյալ առանձին համաձայնագիր:
Իրանցի պաշտոնյան արել է մի քանի ուշագրավ հայտարարություն, նաեւ այն մասին, որ Իրանի գազը Վրաստան արտահանելու վերաբերյալ Վրաստանի հետ պայմանավորվածություն եղել է, սակայն չի «լրամշակվել» Հայաստան-Վրաստան համաձայնությունը, քանի որ գազը պետք է տարանցվեր Հայաստանով:
Հավանաբար, իրանցի պաշտոնյան նկատի ունի, որ վերջնական չեն համաձայնել Հայաստանն ու Վրաստանը:
Հայ-իրանական գազային գործակցության թեման վերջին շրջանում վերստին աշխուժացավ Սերժ Սարգսյանի օգոստոսի 5-ին Իրան կատարած այցից առաջ իրանական մամուլին նրա հարցազրույցի շնորհիվ, որում Սերժ Սարգսյանը հնարավոր էր համարել Հայաստան-Իրան նոր գազամուղի եւ իրանական գազը Եվրոպա տարանցելու հեռանկարը: Սարգսյանը հայտարարել էր, որ եթե լիարժեք ապահովվի բոլոր շահագրգռված կողմերի շահը, ապա դա հնարավոր է: Նա նշել էր, որ այժմ հարցը փորձագիտական քննարկման փուլում է:
շարունակությունը՝ կայքում