ԵԼՔ-ի առանցքային որոշումը. ինչ-որ մեկը պետք է դուրս գա
ՔաղաքականությունԼրագիր / ԵԼՔ դաշինքի առաջնորդներից Էդմոն Մարուքյանը tert.am-ի հետ զրույցում ասում է, որ չնայած լուծվել է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը, այդուհանդերձ ինքն ու կուսակցությունը չեն հրաժարվելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու նախաձեռնությունից:
Ասելով կուսակցությունը, Էդմոն Մարուքյանը հավանաբար նկատի ունի Լուսավոր Հայաստանը, որը ԵԼՔ դաշինքի երեք կուսակցություններից մեկն է: Իսկ ի՞նչ նկատի ունի նա ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն ասելով, այդքան էլ պարզ չէ: Բանն այն է, որ Մարուքյանը առայժմ միայն արտահայտվել է դրա վերաբերյալ, խոսել դրա անհրաժեշտության մասին: Դա կարծիք է, գուցե անձնական դիրքորոշում, բայց ամենեւին նախաձեռնություն չէ:
Այս օրերին ԵԼՔ դաշինքը հայտարարեց մի քանի օրենսդրական նախաձեռնության մասին՝ դեղերի շուկայի, զինվորականների խնդիրների վերաբերյալ, բայց դրանց շարքում չկար ԵՏՄ անդամակցության մասին որեւէ նախագիծ:
ԵԼՔ-ն ընդհանրապես չունի այդ մասին դիրքորոշում: Խոսել են միայն երեք ընդգծված առաջնորդներից երկուսը՝ Մարուքյանն ու Արամ Սարգսյանը, բայց դաշինքի դիրքորոշում՝ որպես այդպիսին, չկա: Արամ Սարգսյանն իհարկե հայտարարել է, թե իրենց համար դա օրակարգային հարց է, բայց դարձյալ պարզ չէ՝ ԵԼՔ-ի՞ համար, թե՞ զուտ իրենց կուսակցության, որ ԵԼՔ-ի մաս է:
շարունակությունը՝ կայքում