Սոչիի օդանավակայանում վառել են Հայաստանից ներկրված 280 կգ ձուկը
ՏնտեսությունԱյսօր Կրասնոդարի երկրամասում «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցներն առգրավել են 20 արկղ ձուկ, որն առողջավայր էր ուղարկել Հայաստանից։
Ընդհանուր 280 կգ քաշով բեռը Սոչի էր ներկրվել առանց ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի և մթերքի պահպանման պայմանների ու ժամկետի մասին նշագրումների։
Դրա հետ կապված որոշում է ընդունվել վառել ձուկը Սոչիի օդանավակայանի սանիտարական վառարանում՝ հայտնում է «Վեստի Սոչին»։