Հյուսիսային Կորեայում 133 մարդ է զոհվել
ԱշխարհՀորդառատ անձրևներից վարարած Տումանգան գետի ափերից դուրս գալու հետևանքով Հյուսիսային Կորեայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 133-ի, իսկ 395 մարդ անհետ կորած է համարվում, գրում է ria-ն: ՄԱԿ-ի գրասենյակի տվյալներով` 107 հազար քաղաքացի էլ ստիպված է եղել լքել բնակավայրը: Վնասի չափն ուսումնասիրվում է: