Նոր մանրամասներ Գյումրու ինքնասպանության դեպքից
Հասարակություն«ՀԺ» / Գյումրու 7-րդ դպրոցի մոտ գտնվող 50-ամյակի կամրջից քաղաքացի է ընկել եւ մահացել: Տուժածը Գյումրի քաղաքի բնակիչ, 60-ամյա Սամվել Մարտիրոսյանն էր: Դեպքը մոտավորապես, ոչ պաշտոնական տվյալներով, տեղի է ունեցել 08:30-09:00 ընկած հատվածում: Ոստիկանության ՀԼՎ-ից փոխանցում են, որ Գյումրի քաղաքի Մուշի բաժինն այս մասին ահազանգ ստացել է 09:10 րոպեին եւ մի քանի րոպե անց ժամանել դեպքի վայր: ԱԻՆ Շիրակի փրկարարական վարչության աշխատակիցները, ըստ վարչության պետ Արթուր Կարապետյանի, պատահարի մասին տեղեկացել են 09:08 րոպեին եւ երեք րոպե անց կրկին ժամանել են դեպքի վայր: Գյումրու շտապբուժօգնության կայանից էլ փոխանցում են, որ դեպքի մասին կառույցն ահազանգ ստացել է 09:00-ին, իսկ խումբն կամրջի մոտ հասել է 09:04 րոպեին:
Ստացվում է, որ բոլոր օղակները գործել են հրատապ, սակայն Մարտիրոսյանի կյանքը փրկել չի հաջողվել:
Երեկ՝ դեպքից մեկ-երկու ժամ հետո, ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներ հայտնվեցին այն մասին, որ ոստիկանները ընկածին օգնություն ցուցաբերելու փոխարեն, մոտ 40 րոպե անձի ինքնությունն են փորձել պարզել, որն էլ հանդիսացել է պատճառ, որպեսզի Մարտիրոսյանը համապատասխան բժշկական օգնություն րոպե առաջ չստանա:
շարունակությունը՝ կայքում