Մահացել է Վերա Գլագոլեւան
Life61 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Վերա Գլագոլևան: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ մահվան պատճառ կարող էր լինել օնկոլոգիական հիվանդությունը: Դերասանուհին գտնվում էր ԱՄՆ-ում՝ բուժման նպատակով: Այս մասին հայտնել է դերասանուհու ընտանիքին մոտ աղբյուրը:
Նշենք, որ Գլագոլևայի առաջին ամուսինն ազգությամբ հայ Ռոդիոն Նահապետովն էր, որից դերասանուհին 2 դուստր ունի: