Ամեն ինչ դեռ նոր է սկսվում
ՔաղաքականությունԱռաջին / Խոսրովի արգելոցի հրդեհին անդրադարձել է նաև Կարեն Կարապետյանը, որը ֆորմալ առումով գտնվում է արձակուրդում և այն անցկացնում է Արցախում: Կարեն Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հրդեհի մարման աշխատանքին:
Ընդ որում, ուշագրավ է երկու հանգամանք: Մեկը այն, որ Կարապետյանը ըստ էության թվարկում է հնարավոր ներգրավված բոլոր կառույցներին, իսկ մյուսն այն, որ Ռուսաստանին օգնության համար շնորհակալության մասում նա հատուկ շնորհակալություն է հայտնում նաև ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, որի հետ օրերս հանդիպել էր Աստանայում՝ ԵՏՄ վարչապետների հավաքին, և նաև քննարկել նրա՝ Երևան այցի ժամկետները:
Մեդվեդևին հատուկ շնորհակալությունն ուշագրավ է մասնավորապես այն ֆոնին, որ Սերժ Սարգսյանը, հրդեհի առիթով խորհրդակցությանը շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին, չէր մատնանշել որևէ կոնկրետ պաշտոնյայի:
շարունակությունը՝ կայքում