Հայերեն


21-ամյա աղջիկը տեսագրել է սփյուռքահայի հետ իր սեռական ակտն ու սպառնալիքով դրամ շորթել

Հասարակություն

1in.am / Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ ավարտվել է Մարիամ Գ.-ի գործի դատական քննությունը:

21-ամյա Մարիամը մեղադրվում էր շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մարտի 23-ին Երևանի Ազատության պողոտայում գտնվող բնակարանում Մարիամը սեռական հարաբերություն է ունեցել սփյուռքահայ Արմեն Է.-ի հետ: Նա Արմենից գաղտնի իր բջջային հեռախոսով նկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը: Այնուհետև սպառնացել է այդ տեսագրությունը որպես Արմենին վարկաբեկող նյութ՝ ուղարկել Արմենի կնոջն ու հարազատներին, այն հրապարակել ավելի լայն լսարանի համար: Սպառնալիքը չիրականացնելու համար Մարիամը Արմենից պահանջել է 800 դոլար:

300 դոլարն Արմենը նրան է հանձնել նույն օրն ևեթ՝ ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ» հյուրանոցի դիմաց:

Մնացած 500 դոլարը Մարիամն Արմենից պահանջել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ հեռախոսազրույցի ժամանակ, բայց Արմենը հրաժարվել է այդ գումարը նրան տալուց: Ավելին, տղամարդը դիմել է իրավապահներին: Ապրիլի 27-ին Արմեն Է.-ն ճանաչվել է քրեական գործով տուժող, իսկ մայիսի 3-ին Մարիամ Գ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:

Դատարանում Մարիամ Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժողը հայտնել է, որ իրեն պատճառված վնասը ամբաստանյալի կողմից հատուցվել է, ինքը նրա նկատմամբ բողոք, պահանջ չունի:

Դատարանը հաշվի է առել, որ Մարիամը երիտասարդ է, ունի մշտական բնակության վայր, նա իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, խոստովանական ցուցմունքներ է տվել, ամբողջությամբ հատուցել է տուժողին պատճառած նյութական վնասը:

Դատարանն այս հանգամանքների համակցությունը բավարար է համարել՝ Մարիամ Գ.-ի արարքի հանրային վտանգավորության աստիճանի նվազեցումն արձանագրելու համար:

Դատարանը միաժամանակ Մարիամ Գ.-ի վերաբերյալ արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճռով 20-ամյա Մարիամը մեղավոր էր ճանաչվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով, ու դատապարտվել էր 400 հազար դրամ տուգանքի:

Ըստ այդ դատական ակտի՝ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին Մարիամը ոստիկանությունում հաղորդում է տվել, թե նախորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Իրանի քաղաքացիներ Մոհամմադ Քազեմին ու Ասղար Քազեմին Երևանի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանում իր մազերից քաշելով ու ապտակելով՝ իր պայուսակից բացահայտ հափշտակել են 30 հազար դրամ:

Դատաքննությամբ հաստատվել է, որ Իրանի քաղաքացիներ Մոհամմադն ու Ասղարը նշված օրը իրենց հետ վիճաբանելու պատճառով իրենց վարձակալած բնակարանից դուրս են արել սեռական հարաբերություն ունենալու նպատակով այդ բնակարան հրավիրված Մարիամ Գ.-ին ու նրա ընկերուհուն: Այդ ընթացքում Մարիամին ծեծի չեն ենթարկել, նրա պայուսակից 30 հազար դրամ բացահայտ չեն հափշտակել:

Առաջադրված մեղադրանքում Մարիամ Գ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Բայց նրա ընկերուհին՝ վկա Անահիտը, հայտնել է, որ դեպքի օրը Մարիամի հետ շրջել են Կենտրոնի խանութներում: Երբ հասել են Պուշկինի փողոցի խաչմերուկին, արագ սննդի կետ են նկատել, Մարիամն առաջարկել է մի բան ուտել: Նկատել են, որ քիչ հեռվում գետնին նստած՝ հաց են ուտում ակնհայտորեն պարսիկ երկու տղամարդ:

Մարիամը նրանց տեսնելով՝ պարսկերեն «հաճոյախոսել է», ասել է. «Քամակդ կսառի»:

Ըստ Անահիտի՝ Մարիամը հագել էր շատ կարճ կիսաշրջազգեստ՝ ցուցադրելով հաստ ու գրավիչ ազդրերը: Բարձրահասակ պարսիկին նա դուր է եկել, իրենց առաջարկել են գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ: Սկզբում Մարիամը շատ բարձր գին է պահանջել, պարսիկը սակարկել է: Արդյունքում պայմանավորվել են սեռական հարաբերություն ունենալ 20 հազար դրամով:

Գնացել են պարսիկների վարձակալած բնակարան՝ Նալբանդյան փողոց: Հյուրասիրվել են:

Բարձրահասակ պարսիկը Մարիամին առաջարկել է առանձնանալ սենյակում՝ սեռական հարաբերություն ունենալու համար:

Բայց հետագա զրույցի ընթացքում Մարիամը վատ է պահել իրեն, պարսիկը զայրացել է, իրեն ու Մարիամին ասել է՝ ռադ եղեք:

Մարիամն ու պարսիկը գոռգոռացել են իրար վրա: Ինքն էլ է գոռգոռացել պարսիկների վրա:

Պարսիկներն իրեն ու Մարիամին հրելով, քաշքշելով դուրս են վռնդել բնակարանից և փակել են բնակարանի դուռը:

Նրանց արարքը շատ վիրավորական է եղել իրենց համար, իրենք գոռգոռալով պահանջել են, որ նրանք դուռը բացեն:

Իրենց ձայների վրա հավաքվել են մի քանի կանայք, այդ թվում՝ բնակարանի տիրուհին: Մարիամն ասել է, թե պարսիկներն իրեն ծեծել են ու 30 հազար դրամ են գողացել իրենից:

Հաջորդ օրը Մարիամն իրեն հաղորդագրություն է գրել, թե պարսիկների դեմ բողոք է գրել ոստիկանությունում:

Վկա Անահիտը պնդել է, որ միջադեպի ժամանակ պարսիկներից ոչ ոք Մարիամին չի ծեծել, բացառությամբ՝ բարձրահասակ պարսիկի հասցրած մեկ ապտակից, նա էլ խփել է, որովհետև Մարիամը հայհոյել է նրան:

Պարսիկները ոչ մի վատ բան չեն արել: Եթե նրանք օրենք խախտած լինեին, Մարիամը նույն օրն անմիջապես կգնար ոստիկանություն: Պարսիկները գումար չեն հափշտակել: Եթե ինչ-որ բան հափշտակելու ցանկություն ունենային, կհափշտակեին Մարիամի թանկարժեք հեռախոսը կամ իր մոտ եղած մեծ գումարը: Մարիամի մոտ ընդհանրապես գումար չկար:

Քանի որ Մարիամը սուտ բողոք էր գրել պարսիկների դեմ, իրեն էլ ներքաշել էր դրա մեջ, ինքը խուսափել է, այլևս չի ցանկացել հանդիպել Մարիամին: Վերջինս իրեն ասել է, թե գործը փակված է:

Բայց ինքը ծանուցագիր է ստացել, որ ներկայանա հարցաքննության…

Դատարանը հաստատված է գնահատել, որ Մարիամը կատարել է սուտ մատնություն: Մարիամ Գ.-ն դատապարտվել է 400 հազար դրամ տուգանքի…

Վերոհիշյալ դատավճռի հրապարակումից մեկ տարի էլ չանցած՝ հրապարակվել է երկրորդ դատավճիռը, որով Մարիամը մեղավոր է ճանաչվել սփյուռքահայ տղամարդու նկատմամբ կատարած շորթման համար:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, արձանագրելով հանդերձ հանցագործությունների կատարման ռեցիդիվ Մարիամ Գ.-ի վերաբերյալ, հնարավոր է համարել այս անգամ նրան իրական ազատազրկման չդատապարտել, ևս մեկ հնարավորություն տալ նրան…

Մարիամ Գ.-ն մեղավոր է ճանաչվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, և սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Ծաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»
Ամենադիտված