Հայտնի է դարձել Ղարաբաղի քառօրյա զինված հակամարտության ընթացքում ադրբեջանցի զոհերի թիվը
ՔաղաքականությունՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է 2016 թ.-ի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները, որը կազմել է 558 զոհված և 1293 վիրավոր զինծառայող:
Վիրավոր զինծառայողներից 58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Զոհված 558 զինծառայողներից 52-ի անձը հնարավոր չէ նույնականացնել:
Զոհված զինծառայողներից 205-ը հանդիսանում են ՊՆ ՀՆշ ուժերի զինծառայողներ: Նրանցից 98-ը զոհվել են Թալիշ-Աղդարա (Մարտակերտ), 32-ը` Ֆիզուլի-Ջեբրայիլ, իսկ 75-ը` կենտրոնական ուղղություններով իրականացված հարձակողական մարտական գործողությունների ժամանակ: