EnterTrain-ը ներկայացնում է խորհուրդներ՝ ինչպես առաջին սեքսի ժամանակ նվազեցնել ցավը:
1. Ինչ է տեղի ունենում կուսաթաղանթի հետ
Դա անցքով փոքր հյուսվածք է, որը գտնվում է հեշտոցի մուտքի մոտ: Կուսաթաղանթները տարբեր են լինում: Մեկինը բարակ է, կարող է հեշտությամբ բացվել առանց արնահոսության, երեխա ժամանակ խաղալիս (օրինակ՝ հեծանիվ քշելիս): Ոմանց դեպքում շատ հաստ է, կարող է միայն վիրաբուժական վիրահատությունից հետո բացվել (դա շատ հազվադեպ է լինում):
Շատ կանանց դեպքում կուսաթաղանթի բացումն ուղեկցվում է արյունով: Ոչ բոլոր կուսաթաղանթներն են բացվում առաջին սեքսից հետո:
Ըստ մասնագետների՝ ցավի մեծ մասն իրականում գլխում է: Շատերն ուշադրություն չէին դարձնի կուսաթաղանթի պատռվելուն, դա ընդհանուր առմամբ ցավոտ չէ: Եթե լինի էլ, դա պետք է արագ անցնի: Եթե չի անցնում և ուժեղ արնահոսություն է սկսվում, պետք է բժշկի դիմել:
2. Ինչը կարող է ցավ առաջացնել
Բացի կուսաթաղանթի բացվելուց՝ առաջին սեքսի ժամանակ տհաճ զգացողության վրա այլ գործոններ ևս ազդում են:
Օրինակ՝ հեշտոցի չորությունը, կարելի է քսանյութ օգտագործել:
Մյուս դեպքում սպասելիքն է առաջին սեքսից: Որոշ աղջիկներ այնքան են մտահոգվում այդ պահի ցավից, որ ընկերուհիներն էին նկարագրել, կամ հղիանալու հնարավորությունից, որ նրանց ուղեղը մարմնին հրամայում է ձգել մկանները: Այդ երևույթը վագինիզմ է կոչվում, երբեմն միայն բժիշկը կարող է բուժել:
Երրորդ գործոնը դյուրագրգռությունն է պահպանակից կամ ոչ ճիշտ քսանյութից, ալերգիան:
3. Ինչպես խուսափել ցավից առաջին սեքսի ժամանակ
Առաջին տարբերակը քսանյութն է:
Մյուս բաղադրիչը հարմար զուգընկերն է, ում հետ հարմարավետ է և սեքսի հարցերում կարևոր տարաձայնություններ չկան: Աղջիկը պետք է հոգեպես պատրաստ լինի սեքսին, ուստի ստիպել կամ «թուլանալ» չի կարելի: Սեքսը պետք է հաճույք լինի, ոչ թե պարտականություն:
Առաջին անգամից առաջ մի քիչ նյարդայնանալը նորմալ է: Բայց եթե մարդը չափից շատ է հուզվում, տառապում է, պետք է սպասել: Ուժեղ ապրումները կարող են խանգարել բնական քսանյութի արտադրվելուն, մկանների թուլանալուն, ցավոտ կլինի: