Հայտնի են 2017-ի ամենաթանկ դերասանուհիները․ լուսանկարներ
LifeForbes հանդեսը կազմել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշը։ Ցուցակը հրապարակվել է պարբերականի կայքում։
Առաջատարը 28-ամյա Էմմա Սթոունն է, ով վերջին 12 ամիսներին աշխատել է 26 մլն դոլար։ Հունվարին վարձույթ է դուրս եկել «Լա-Լա Լենդ» ֆիլմը, որում նա գլխավոր դեր է խաղացել։ Այդ աշխատանքը նրան «Օսկար» մրցանակ է բերել։

Երկրորդ տեղում Ջենիֆեր Էնիսթոնն է՝ 25.5 մլն դոլար եկամտով։ Ինչպես նշում է պարբերականը՝ նրա եկամտի մեծ մասը կազմում են հոնորարները Emirates, Smartwater և Aveeno ընկերությունների գովազդի համար։

Եռյակը եզրափակում է Ջենիֆեր Լոուրենսը՝ 24 մլն դոլար տարեկան եկամտով։ Նկարահանվելուց բացի, նա զբաղվել է Dior ապրանքանիշ խթանմամբ։

Առաջին տասնյակում են հայտնվել նաև Մելիսա Մաքքարթին, Միլա Կունիսը, Էմմա Ուոթսոնը, Շարլիզ Թերոնը, Էմի Ադամսը, Քեյթ Բլանշեթը և Ջուլիա Ռոբերթսը։ Միասին 10 ամենաբարձր վարձրատրվող դերասանուհիներն աշխատել են 172.5 մլն դոլար։
Մելիսա Մաքքարթի
Միլա Կունիս
Էմմա Ուոթսոն

Շարլիզ Թերոն


Էմի Ադամս

Քեյթ Բլանշեթ

Ջուլիա Ռոբերթս