Հեղեղումներ Բանգլադեշում. կան զոհեր
ԱշխարհԲանգլադեշում առնվազն 57 մարդ է զոհվել հեղեղումներից, որոնք առաջացել են երկրում շարունակվող տեղատարափ անձրևների հետևանքով, հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների հակազդման դեպարտամենտը:
Ավելի վաղ հայտնի Էր դարձել 28 զոհվածների մասին: Հորդառատ անձրևները Բանգլադեշին, նաև հարևան Հնդկաստանին ու Նեպալին պատուհասել են անցած շաբաթվա վերջին: Տեղումները հանգեցրել են Բանգլադեշում գետերի մակարդակի կտրուկ բարձրացման՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկրում հոսող Գանգես գետը ջուրը բերում է տարերքից տուժած Հնդկաստանից:
Զոհերի հիմնական մասն առայժմ գրանցվել է երկրի հյուսիսային մասում: Ավելի քան 3 մլն մարդ այս կամ այն չափով տուժել է տարերքի հարվածից: Գրեթե 500 հազար մարդ տեղավորվել է ժամանակավոր պատսպարաններում: