Հրդեհ Ծառուկյանի գործարանում
ՏնտեսությունՀրշեջները մարել են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի ստվարաթղթի փաթեթավորման պահեստի հրդեհը, որի պատճառով այրվել են պահեստի (50 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ 30 քմ, պահեստում կուտակած ստվարաթուղթ՝ 70 խմ և 2 հաստոց: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից,որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Օգոստոսի 17-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արգիշտի փողոցում գտնվող «Նոյ» գինու և կոնյակի գործարանի փաթեթավորման պահեստում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի ստվարաթղթի փաթեթավորման պահեստում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել է 18:11-ին»: