Ոստիկանությունն արձագանքել է հայտնի դերասան Պոնչոյի բարձրաձայնած խնդրին
ՀասարակությունՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 16.08.2017-ին՝ ժամը 12.40-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ 911 ծառայություն է զանգահարել դերասան Վահագն Սիմոնյանը և հայտնել, որ Ձորաղբյուրի «Ջամբո» ռեստորանային համալիրում 14 և 10 տարեկան տարեկան երեխաներ են պատանդ վերցվել:
«Ձեռնարկված ստուգումների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաներն իրենց մոր հետ ապրում են նշված ռեստորանային համալիրին հարակից տարածքում գտնվող առանձնատանն, իրենց պատանդ չեն վերցրել, և իրենք գտնվում են ապահով պայմաններում:
ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր»:
Ավելի վաղ դերասանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ իր երեխաների կյանքին վտանգ է սպառնում, և նրանց պատանդ են վերցրել: