Պատգամավորը դիմել է դատախազին՝ քրեական գործ հարուցելու համար
ՏնտեսությունՍույն թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի՝ օգոստոսի 17-ին «Սիվիլնեթ» համացանցային լրատվամիջոցում հրապարակած «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ:
Հոդվածագիրը մասնավորապես նկարագրում է, որ «40 կիլոմետրանոց երկաթգծից ոչինչ չի մնացել» և որ «երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգն ուղղակի գոյություն չունեն»։