Մոսկվայում անհետացել է երգիչ Եվգենի Օսինը
LifeՌԴ ոստիկանությունը փնտրում է Մոսկվայում անհայտ կորած երաժիշտ Եվգենի Օսինին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Նախօրեին Մոսկվայի բնակչուհին դիմել է ոստիկանությանը՝ հաղորդելով իր եղբոր անհետացման մասին: Երգչի գտնվելու վայրը պարզելու համար անց են կացվում միջոցառումներ:
Հաղորդվում է, որ Օսինն օգոստոսի 15-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Հիշեցնենք, որ 1990-ականներին մեծ ճանաչում ունեցող երգչի մոտ վերջերս քաղցկեղ էին հայտնաբերել։ Նրա մոտ ընկերները նկատում էին մշտական ընկճվածություն ու դեպրեսիա։