Թալանել են Քոքոբելյանի եղբոր ավտոմեքենան
ՀասարակությունՕրերս Երեւանի Կենտրոն համայնքում թալանել են Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի եղբոր՝ Վաչիկ Քոքոբելյանի G կլասսի Մերսեդեսի լուսարձակները։ Վաչիկ Քոքոբելյանը գործարար է, զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Նկատենք, որ ավտոմեքենաների թալանելու դեպքերը վերջերս հաճախակիացել են։ Շաբաթներ առաջ նման խնդրի առջեւ էր հայտնվել նաև երգիչ Մարտին Մկրտչյանը, Բուդաղյանի որդին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը եւ այլոք, փաստն ընդունում են նույնիսկ ոստիկանական համակարգի բարձրաստիճան այրերը։